Արևի մակերևույթի վրա որոշ ժամանակ դիտվել է ֆիգուր, որը սիրտ է հիշեցրել։ Առեղծվածային երևույթը տեսանելի է եղել մի քանի ժամ։ Այս մասին հայտնում են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի փորձագետները։
«Նկարի» կենտրոնն ուղղված է եղել մեր մոլորակի կողմը։ «Սիրտը» ստեղծվել է մագնիսական դաշտի գծերից, նշում են մասնագետները։ Ֆիգուրի չափսը, գիտնականների հաշվարկներով, կազմել է մոտ 1 մլն կմ, այդ իսկ պատճառով պատկերը հնարավոր է եղել տեսնել նաև Երկրից։
Մեր աստղի վրա բավականին հաճախ են հայտնվում նման ֆիգուրներ։ Դա տեղի է ունենում պատահաբար, սակայն գիտնականները հույս ունեն, որ ապագայում մագնիսական գծերի այդ պտույտները կօգնեն կանխատեսել Արևի ակտիվությունը։









































