Հանրահայտ ամերիկահայ երգչուհի Շերը դատական հայց է ներկայացրել Altor դեղագործական ընկերության դեմ՝ ֆինանսական խարդախությունների համար։
Շերը, հետաքրքրվելով ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, ինչպես նաև օնկոլոգիական հիվանդությունների բուժման հեռանկարային դեղամիջոցով, մի քանի միլիոն դոլարով լոսանջելեսցի միլիարդատեր Պատրիկ Սոոն-Շիոնգից գնել է Altor ընկերության բաժնետոմսեր։
Գործարքից ստացված գումարները պետք է ուղղվեին դեղամիջոցների մշակմանը։
«Այն բանից հետո, երբ Շերի գումարները բարեհաջող կերպով փոխանցվել են ընկերության բանկային հաշվին, պոտենցիալ հիվանդների բոլոր կլինիկական տվյալները թաքցվել են Շերից, և նա երբեք չի ստացել հաղորդագրություններ՝ հիվանդների բուժման արդյունքների կամ կլինիկական փորձարկումների հաջողությունների մասին»,-Շերի խոսքերն է մեջբերում The Hollywood Reporter-ը։
Երգչուհին ընկերության գործունեության հետաքննություն և գումարի վերադարձ է պահանջում։








































