Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հայաստան են այցելել գինու խոշոր գնորդներ՝ աշխարհի 6 երկրներից

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով Զարգացող երկրներից  ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ քառօրյա այցով Հայաստան էին ժամանել գինու խոշոր գնորդներ աշխարհի 6 երկրներից:

Լեհաստանը, Լիտվան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան և Բալթյան երկրները ներկայացնող գինու վաճառքի մասնագետները հիմնադրամի մասնագիտական խմբի ուղեկցությամբ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում ծանոթացել են տեղական գինու արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին և առանձնահատկություններին, հայկական գինիների տեսականուն, հայկական գինեգործության հազարամյա ավանդույթներին:

Գնորդները «Տրինիտի», «Գետնատուն»,  «Վան Արդի», «Արմենիա Վայն», «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս», «Պռոշյանի», «Ոսկեվազի» գինու գործարաններում ծանոթացել են արտադրական գործընթացին, գործարանների առանձնահատկություններին և արտադրական ծավալներին: Գործնական քննարկումներ են անցկացվել գործարանների սեփականատերերի և գինեգործների հետ՝ արտահանման թիրախային շուկաներում հայկական գինիների ծավալներն ընդլայնելու ուղղությամբ:

Հյուրերին հատկապես ոգևորել է Արենի քարանձավ կատարած այցելությունը, որտեղ վերջիններս ծանոթացել են հայ գինեգործական ավանդույթների ավելի քան 6200-ամյա պատմությանը։ Հնագույն գինեգործական համալիրը տպավորել է օտարերկրյա մասնագետներին․ «Հայաստանն անչափ գրավիչ երկիր է, ես պարզապես ապշած եմ քարանձավը տեսնելուց հետո: Ձեր երկիրը հզոր գինեգործական պատմություն և արտահանման մեծ ներուժ ունի»,-նշել է Յուլիա Մաքսիմովսկայան, ով ժամանել է Մեծ Բրիտանիայից։

Այցի շրջանակներում գնորդները մասնակցել են Արցախում կայացած գինու փառատոնին, ծանոթացել տեղական գինիների տեսականուն, այցելել են «Կատարո» գինու բրենդը ներկայացնող «Անուշ-1»  և «Բերդաշեն» գինու բրենդը ներկայացնող Ստեփանակերտի կոնյակի և գինու գործարաններ:

Այցի ավարտին հիմնադրամի կողմից կազմակերպած  B2B հանդիպման շրջանակներում հայկական գինի արտադրող 16 ընկերությունների ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել գնորդների հետ, անցկացվել է գինիների համտես, քննարկվել են հետագա համագործակցության, պայմանագրեր կնքելու և արտահանման հեռանկարները:

Գնորդները բարձր են գնահատել տեղական խաղողի, ինչպես նաև մրգային հումքով պատրաստված գինիները՝ նշելով, որ դրանք լիովին համապատասխանում են միջազգային շուկայի պահանջներին:

Պարբերաբար հրավերներ  կազմակերպելով հիմնադրամը նպատակ ունի գինու արտահանման համար թիրախային երկրների ներմուծողների, մատակարարների և առևտրի շղթայի այլ ներկայացուցիչների շրջանում բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունը և նպաստել արտահանման խթանմանը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում