ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը հայտարարեց, որ ՀՀ տնտեսվարողները բոլորը շատ գոհ են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից, և «Ելք» խմբակցությանն առաջարկեց խորհրդարանական լսումներին հրավիրել նաև նրանց:
«Մենք ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ՆԱՏՕ-ի հետ ունենք լավ գործընկերային հարաբերություններ, ԵԱՏՄ անդամ պետություն ենք, ԵՄ-ի հետ ունենք արտոնյալ առևտրի ռեժիմ, նոյեմբերին կունենանք ստորագրված փաստաթուղթ: Միևնույն ժամանակ փայլուն հարաբերություններ ունենք Իրանի հետ: Խոշորացույցով ման եկեք՝ նման ավելի հաջող արտաքին քաղաքականության օրինակ ժամանակակից աշխարհում չեք գտնի»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































