«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ապացուցեց՝ ով չի ուզում տեսնել, կեսօրին էլ կասի՝ մութ գիշեր է: Փաստացի մենք այսօր պատասխանում ենք հարցին՝ ինչ Հայաստան ենք ուզում ունենալ: Ինչպես 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո՝ դուք այսօր կարող եք փառաբանել աշխարհի եվրասիական հատվածը, որտեղ երկրային դրախտ է, որի դուռը միայն ձեզ համար արդարացված, իմաստուն, գիշերային որոշումով բացվեց ՀՀ-ի առաջ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ իրենք ցույց են տալիս հնարավորությունների տեղը, իսկ նրանք շարունակում են անլիարժեքության բարդույթ զարգացնել:
«Հայաստանի Հանրապետությունը երբեք չի լինի անկախ՝ ունենալով կախյալ իշխանություն, որի երազանքների գագաթնակետը Ռուսաստանի անվան Հայաստանի Հանրապետություն դառնալն է: Մեր անկախությունն ավարտվեց 1999 սեպտեմբերի 21-ին՝ Հանրապետության հրապարակի շքերթում եղբորս հպարտության արցունքներով, և Հոկտեմբերի 27-ին՝ այս դահլիճում կատարված սպանություններով»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































