ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ԱԺ-ում քննարկվող կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի նախագծում փոփոխություններ անելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ իր կարծիքով՝ «պարտադիր» բաղադրիչը շարունակում է մնալ անընդունելի մեր հասարակության համար և ՀՀ ներկա վիճակում:
Նրա խոսքով՝ կամավորության սկզբունքը այդպես էլ որևէ ձևաչափով չխրախուսվեց:
«Մենք այդպես էլ չհասկացանք, որ մեր հասարակությունը պարտադիր կուտակայինի բարեփոխումներին դեմ է և չի աջակցում, իսկ առանց հանրության աջակցության այդ բարեփոխումը չի կարող արդյունավետորեն կյանքի կոչվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































