«Դուք հանգիստ կարող եք խոսել նաև կապիկներից, ինչպես օրենքից եք խոսում. որևէ տարբերություն չկա»,- ԱԺ-ում դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ ժողովրդավարությունը, հանդուրժողականությունը սոսկ անվանումներ չունեն, դրանք նաև պետք է ունենան դրսևորումներ. «Եթե Երևանի ավագանուն զրկում ենք հանրաքվեի նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքից, նույն հաջողությամբ կարող ենք զրկել նաև ԱԺ խմբակցությանը: Այսինքն՝ ձեր մտածողության մեջ չկա ժողովրդավարություն»:
Պատգամավորի համոզմամբ՝ այդ նախաձեռնությունը կարող է ընդունվել կամ չընդունվել, բայց դրա հնարավորությունը պետք է լինի:
Մանրամասները՝ տեսանյութում:










































