Իրաքյան Քրդստանի խորհրդարանը միաձայն մերժել է իրաքյան իշխանությունների բոլոր բանաձևերը քրդական ինքնավարության անկախության մասին հանրաքվեի հարցով։ Այս մասին հայտնում է Rudaw հեռուստաալիքը։
Տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունները դեմ են հանդես եկել հանրաքվեին։ Առանձնահատուկ կոշտ դիրքորոշում է զբաղեցրել Բաղդադի կենտրոնական կառավարությունը, որը քվեարկությունը համարում է անօրինական և ոչ սահմանադրական։










































