Կատալոնիան պատրաստվում է պատմական հանրաքվեի: Անկախության հարցով քվեարկությունից առաջ, որը մադրիդյան իշխանություններն ամբողջ ուժով փորձում են բարդացնել, Բարսելոնայում խոսում են դրա ավարտից հետո հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ շաբաթ օրը ոստիկանները կնքել են Կատալոնիայի ընտրատեղամասերի կեսից ավելին, նաև գրավել են Բարսելոնայի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ պետք է աձանագրվեին առցանց-հանրաքվեի արդյունքները:
Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնը համոզված է, որ դա չի կարող քվեարկությանը խանգարել, և առաջարկում է վեճերը հարթել քվեարկությունից հետո: Agence France-Presse-ին տված հարցազրույցում նա ասել է. «Կողմնակիցները թե ընդդիմադիրները հաղթեն (անկախության), ցանկացած սցենարի դեպքում պետք է կարգավորում լինի, քանի որ (այդ իմաստով) ոչինչ չի ազդում»:
Նա հայտարարել է, որ Կատալոնիայի անկախության կողմնակիցները «չեն հրաժարվի իրենց իրավունքներից» և խոստացել է, որ գաղափարակիցների հետ կմասնակցի քվեարկությանը: «Մենք տուն չենք գնա»,- ընդգծել է նա:







































