«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կայացավ «Հայկական ավանդական հարսանիք» ներկայացում-միջոցառումը: Հայկական տարազներով հարս ու փեսան, մյուս «հարսանքավորներն» ականատեսներին ակամայից մասնակից դարձրեցին տարիներ առաջ կազմակերպվող հայկական հարսանեկան ծեսերին:
Արգելոց-թանգարանի տարածքը զարդարվել էր ՊՈԱԿ-ի ֆոնդերի հավաքածուի որոշ առարկաներով, հնչեց զուռնա-դհոլը: Միջոցառմանը մասնակցել են «Շողակն» համույթը, «Տերյան» մշակութային կենտրոնը, «Մասունք» և «Վարք Հայոց» ազգագրական երգի-պարի համույթները:








































