Saturday, 04 07 2026
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին

Թուրք գործիչները այցելել են Արցախ որպես խաղաղության դեսպաններ. Արագած Ախոյան

Թուրք քաղաքական, հասարակական  հայտնի գործիչների՝ Արցախ կատարած այցը պատմական է, այն իրականացվել է գիտակցաբար:  Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ում հրավերով սեպտեմբերի 22-24 Արցախ էին այցելել  թուրք քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սայիդ Չեթինօղլուն և Էրոլ Քաթըրջօղլուն:

«Մեր թուրք գործընկերները մեր գաղափարակիցներն են եւ դեռ տարիներ առաջ խոսում էին Ցեղասպանության մասին: Նրանք  ճանաչված դեմքեր են Թուրքիայում: Այցի հետ կապված ծրագրեր կային, պարզապես հարմար առիթը վերջերս օգտագործվեց, եւ միասին այցելեցինք Արցախ»,-նշեց նա:

Հիմնադրամի նախագահի խոսքով՝ նրանք սեպտեմբերի 28-ին են տեղեկացել, որ ադրբեջանական իշխանությունները որոշում են կայացրել կալանավորել գործիչներին որպես «սահմանախախտների» եւ դա անելու համար դիմել են Թուրքիայի համապատասխան մարմիններին: Նա ընդգծեց, որ թուրք գործիչներին Արցախ հրավիրելով՝ հիմնադրամը նպատակ է ունեցել  նրանց միջոցով թուրք հասարակությանը օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու հնարավորություն  ստեղծել:

«Այդ գործիչները ոչ հակահայ են, ոչ հակաթուրք, ոչ հակաադրբեջանցի: Նրանց նպատակն է հաշտեցման ուղիների որոնումը, ազգերի միջեւ թշնամանքի վերացումը: Նրանք քաջ գիտակցելով են Արցախ այցելել՝ որպես խաղաղության դեսպաններ»,-ընդգծեց Արագած Ախոյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, գործիչներն Ադրբեջանի քայլից ամենեւին չեն ընկրկել, նրանց տրամադրությունը բարձր է:

Արագած Ախոյանի խոսքով՝ ներկայիս Թուրքիայում այս գործիչները կարեւոր դերակատարում ունեն Ցեղասպանության ճանաչման գործում, կազմակերպել են Ցեղասպանության զոհերի ոգեկոչման տարբեր միջոցառումներ, ակցիաներ: Այցից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ գործիչներից մեկն ընդհուպ ասել է, որ  չի դիտարկում Արցախը որպես ադրբեջանական տարածք:

Հարցին, թե արդյո՞ք հետագայում Թուրքիան կարտահանձնի գործիչներին, Արագած Ախոյանը բացասական պատասխան տվեց.

«Քաղաքացուն հանձնելը ցանկացած պետության ինքնասիրության խնդիր է: Դատավարություն կլինի գուցե, բայց արտահանձնումը չեմ պատկերացնում»:

 

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում