Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին մասնակցած ընտրողների ավելի քան 90 տոկոսը կողմ է արտահայտվել Իրաքից անկախ պետության ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է Բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովը՝ ամփոփելով սեպտեմբերի 25-ին կայացած հանրաքվեի արդյունքները։
Համաձայն հանձնաժողովի վերջնական տվյալների՝ ընտրատեղամասեր եկած քրդական ինքնավարության 3.3 մլն բնակիչների 92.73 տոկոսը կողմ է քվեարկել անկախացմանը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 72 տոկոս։







































