«Լուսավոր Հայաստան» կուսակցության լիբերալ քաղաքական դպրոցը կհանդիսանա որպես կարծիքների խաչմերուկ և կծառայի գաղափարների գեներացիային: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լիբերալ քաղաքական դպրոցի բացման արարողության ժամանակ ողջունելով ներկաներին, նշել է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Նա կարծիքով այսօր Հայաստանի գլխավոր մարտահրավերը կրթությունն է եւ յուրաքանչյուր անհատ պետք է մտածի ամեն հաջորդ օրը նախորդ օրվա համեմատ ավելի բարձր կրթական ցենզ ունենալու մասին։ «Եթե յուրաքանչյուր բժիշկ ամեն հաջորդ օրը ավելի բարձր կրթական ցենզ չունենա, ապա նա վստահորեն լավ չի կատարում իր ծառայությունները։ Մեր գլխավոր նպատակը պետք է լինի կրթության զարգացումն ու նոր կրթական նվաճումները։ Այս առումով լիբերալ քաղաքական դպրոցը մեծ ծառայություններ է մատուցելու»,-նշեց նա։









































