Բռնարարները հարձակվել են Մեծ Բրիտանիայի նախկին նախարար Ռիչարդ Բենյոնի տան վրա ու հասցրել 1 մլն ֆունտ սթեռլինգի վնաս՝ գրում է The Telegraph-ը:
Բենյոնի խոսքով՝ ավերվել են որոշ կառույցներ, տուժել է նաև տունը: Բացի դրանից՝ խուլիգանները վախեցրել են ձիերին, որոնց բաց են թողել ախոռից: Տուժել են նաև Cessna ինքնաթիռները՝ չարագործները մեքենայով բախվել են դրանց:
Բենյոնը, որը 2010-ից զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ու սննդի արդյունաբերության նախարարի պաշտոնը, համարվում է խորհրդարանի ամենահարուստ պատգամավորը: Նրա կարողությունը գնահատվում է 200 մլն ֆունտ-սթեռլինգ:









































