Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը 3,4 մագնիտուդով երկրաշարժ է արձանագրել Հյուսիսային Կորեայի հյուսիսարևելյան Համգյոն-Պուկտո նահանգում, հայտնում է «Ռենհափ» գործակալությունը: Չինական ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ այն կարող է պայթյունի հետևանք լինել: Երկրաշարժի օջախը եղել է մեկ կիլոմետրից պակաս խորության վրա: Դրա էպիկենտրոնը գտնվում է սեպտեմբերի 3-ին իրականացված միջուկային փորձարկման վայրից 5 կմ-ից պակաս հեռավորության վրա:
Հարավային Կորեան հայտնել է նաև 3,0 մագնիտուդով երկրաշարժի մասին՝ նշելով, որ այն կարող էր բնական ծագում ունենալ:
Երկրաշարժն արձանագրվել է 17:29-ին (մեր ժամանակով՝ 12:29): «Սեյսմիկ ալիքների ուսումնասիրության արդյունքներով՝ ենթադրվում է, որ երկրաշարժը բնական է»,- ասել է գործակալության զրուցակիցը:










































