Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

ՀԶՀ-ն պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել ԱՄՆ-ում և Ուկրաինայում

Հայաստանի զարգացման հիմնադրամը պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել Միացյալ Նահանգներում և Ուկրաինայում։ Այդ մասին համագործակցության հուշագրերը կնքվել են Հայաստանի զարգացման հիմնադրամում։

«Եվս երկու հոգի միացավ մեր ցանցին։ Երկուսից էլ շատ մեծ սպասելիքներ ունեմ, երկուսն էլ բեռնափոխադրող կազմակերպությունների տերեր են, որոնք պատրաստ են զեղչով կամ ինքնարժեքով ապրանքը տեղ հասցնել, ինչը մեզ համար կարևոր է, քանի որ հայկական ապրանքներն արտահանելիս հենց բեռնափոխադրումն է բարձրացնում գինը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Ինչպես  տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, դրանցից մեկով Հայ-Ամերիկյան բիզնես խորհդրի վարչության անդամ և «Global USA» ընկերության հիմնադիր Միքայել Հայրապետյանը նշանակվել է Կալիֆորնիայում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ։ «Global USA»-ը ԱՄՆ օդային, ծովային, ցամաքային բեռնափոխադրումների արտոնագրերով գործող ընկերություն է, որը «մեկ պատուհանի» սկզբունքով տրամադրում է ներմուծում-արտահանում շղթայի բոլոր ծառայությունները։ «Ընկերության վաճառքի և առևտրի մասնագետը, որը վերահսկում է բիզնես գործարքները՝ սկսած պայմանագրերի կնքումից, ֆինանսական վերահսկողությունից մինչև մաքսային ձևակերպումներ, նույնպես պատրաստ է աջակցել հայաստանյան արտահանողներին»,- նշել է ՀԶՀ նորանշանակ ներկայացուցիչը։ «Ի՞նչպես համապատասխանեցնել արտադրանքը ամերիկյան շուկայի պահանջներին, ինչպե՞ս ներկայացնել արտադրանքը հայկական համայնքից դուրս՝ գլոբալ ամերիկյան շուկա դուրս գալու համար, մեր մասնագետները պատրաստ են խորհրդատվություն տրամադրել հայաստանյան արտահանողներին»,- նշել է Մ. Հայրապետյանը։

Մեկ այլ հուշագրով՝ գործարար, «Հայկական նախաձեռնություն» բարեգործական ֆոնդի նախագահ Հայկ Աղվանյանը նշանակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում։ Նրա ղեկավարած «Կոնտինենտալ սերվիս» ընկերությունը զբաղվում է տրանսպորատային բեռնափոխադրումներով։ «Արդեն նախնական ուսումնասիրություններ ունեմ, պահանջարկն առկա է, մեծածախ գնորդների հետ բանակցություններ են սկսվել՝ գնումների վերաբերյալ։ Ուկրաինացի գործընկերներս հիմնականում հետաքրքրված են հայկական սննդամթերքով, պահածոներով, մրգերով, բանջարեղենով, թեթև արդյունաբերության արտադրանքով։ Նաև նպատակ ունեմ Ուկրաինայի երիտասարդ հայերին ներգրավել աշխատանքում՝ երկրի տարբեր տարածաշրջաններում հայկական արտադրանքն առաջ մղելու համար»,- նշել է Ուկրաինայում ՀԶՀ նորանշանակ պաշտոնական ներկայացուցիչ Հայկ Աղվանյանը։

Պաշտոնական ներկայացուցիչները նաև ներդրումների ներգրավման գործառույթ են ստանձնել։ Նրանց աջակցությամբ արտահանման կամ տվյալ երկրներում նոր բիզնես կոնտակտներ հաստատելու նպատակով հայաստանյան գործարարները կարող են կապ հաստատել հիմնադրամի միջոցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում