Wednesday, 24 06 2026
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի

ՀԱԿ անդամ Գրիգոր Ոսկերչյանը Ծառուկյանի կողքին նստելու մեջ վատ բան չի տեսնում (տեսանյութ)

Հոկտեմբերի 9-ին մեծ շուքով նշված Աբովյան քաղաքի տոնին Գագիկ Ծառուկյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի և այլ հյուրերի կողքին պատվավոր օթյակում նստած էր նաև նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը: Նա Աբովյանի առաջին քաղաքապետն է եղել, և, պարզվեց, նրան ներկայիս քաղաքապետ Ծառուկյանի փեսան է հրավիրել մասնակցելու քաղաքի տոնին: Ոսկերչյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս էր նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր գործիչն իրեն զգում Գագիկ Ծառուկյանի և իշխանության այլ ներկայացուցիչների կողքին և արդյոք դա պայմանավորվա՞ծ է ՀԱԿ-ԲՀԿ մտերմությամբ:

– Քաղաքապետն էր ինձ հրավիրել մասնակցելու այդ միջոցառմանը: Առանձնապես բան չեմ տեսնում այդտեղ: Քաղաքի 50-ամյակն էր, ես էլ առաջին քաղաքապետն եմ եղել: Հրավիրել էին մասնակցելու տոնակատարությանը, ես էլ մի կես ժամ, մի ժամով մասնակցեցի:

– Տոնական մասին և դրան հաջորդած միջոցառմանը չե՞ք մասնակցել Ծառուկյանի հետ:

– Չէ, կարճ ժամանակով եմ մնացել ու դուրս եմ եկել: Բայց մնալ-չմնալու որևէ պրոբլեմ ես չեմ տեսնում: Իմ քաղաքն է դա, ես այդտեղ հաշվառված եմ, այնտեղ եմ մեծացել: Չգնալով ես պետք է բացատրություն տայի` ինքս ինձ, ոչ թե ուրիշ մեկին, թե ինչու չպետք է գնամ իմ քաղաքի 50-ամյակին:

– Պարզապես անմիջապես օթյակում` Ծառուկյանի կողքին նստելն է մեկնաբանությունների տեղիք տվել:

– Ծառուկյանի կողքը ինչ կապ ունի: Այդ օթյակում մի 20-30 մարդ կար: Եվ հետո Ծառուկյանի կողքը լինելու մեջ ես բան չեմ տեսնում: Եթե իրեն էլ են հրավիրել, ինձ էլ են հրավիրել, խնդիր չեմ տեսնում: Ես հրավերը քաղաքապետից եմ ստացել:

– Իսկ Ծառուկյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:

– 2008-ի ընտրություններից հետո առաջին անգամ եմ հանդիպել:

– Շփվեցի՞ք այս անգամ:

– Բարևեցինք պարզապես:

– Պարոն Ոսկերչյան, աշխատանքից ազատվել է «7-ի» հայտնի  գործով դատախազ Կորյուն Փիլոյանը: Դուք ևս անցնում էիք այդ գործով, ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ նրան հեռացրին: Նոր գլխավոր դատախա՞զն էր պատճառը, թե՞ այլ պատճառներ կային:

– Ես չեմ կարծում, որ նրա ազատումն ինչ-որ կերպ կապված է մեր` քաղբանտարկյալներիս գործի հետ: Դա նրանց ներքին հարցերն են, ինչ-որ մեկն ինչ-որ մեկին դուր չի գալիս, ժամանակն է, թոշակավորում են… նրա ազատումը մեզ հետ կապ չունի: Եթե ինչ-որ մեկը նոր գլխավոր դատախազին դուր չէր գալու, փոփոխություն լինելու էր: Եվ դա մեկնաբանել կոռեկտ չեմ համարում:

– Նույն Փիլոյանի ձեռքով բազմաթիվ անձինք քաղբանտարկյալ են դարձել և միայն քաղաքական հայացքների պատճառով հայտնվել անազատության մեջ: Եվ միայն հիմա են ազատում նրան աշխատանքից: Դուք դա նորմա՞լ եք համարում:

– Ես կարծում եմ, որ այս իշխանություններն այնքան լկտի են, որ դա իրենց համար ոչ մի նշանակություն չունի: Այդ գործով բազմաթիվ ուրիշներ են մասնակցել և շատ ուրիշ գործերի: Բազմաթիվ խարդախություններ ու կեղծիքներ են թույլ տվել, բայց շարունակում են աշխատել: Նույնատիպ կեղծիքներ կատարած ուրիշներ ևս կան համակարգում, որ հիմա մնացել են: Այնպես որ, այստեղ զարմանալու և մեկնաբանելու բան չկա:

– Պարոն Ոսկերչյան, մամուլում էլ գրվեց, որ Մարտի 1-ի զոհերի հարազատներն աստիճանաբար հեռանում են Հայաստանից: Հիմնական պատճառն այն է, որ չեն կարողանում հասնել իրենց զավակների սպանության բացահայտմանը, ինչ-որ տեղ հիասթափված են նաև ընդդիմությունից: Այս հարցո՞ւմ էլ են միայն իշխանությունները մեղավոր:

– Կարծում եմ` այդ հարցի պատասխանը վաղուց տրվել է: Քանի դեռ այս իշխանություններն են, ովքեր ֆունկցիոնալ կապ ունեն Մարտի 1-ի դեպքերի հետ, բացահայտում պետք չէ հուսալ: Նրանք, ըստ երևույթին, հուսահատվել են, քանի որ հասկանում են, որ մոտ ժամանակներս իշխանափոխություն չի լինի: Իրենք էլ են հասկանում, որ միայն իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի բացահայտել այդ  հանցագործներին: Երևի թե մտածում են, որ իշխանափոխությունը ուշանում է, և դրա համար էլ հեռանում են:

– Դուք էլ ե՞ք համոզված, որ մոտ ապագայում իշխանափոխություն չի լինելու: Ընդդիմության մեղքը չե՞ք տեսնում այդ հարցում:

– Ես նման բան չասացի, նրանց փոխարեն ենթադրություն արեցի: Իսկ իմ կարծիքով` իրավիճակն այնպիսին է, որ ամեն ինչ հնարավոր է: Հիմքերը շատ վաղուց հասունացած են, բոլոր տեսակի հիմքերը կան: Գուցե վաղը պատահականորեն ստեղծվեն բոլոր պայմանները, կամ արտաքին հանգամանքները գան օգնության ներքին եղածին, և ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ ստացվի մի բան: Ես չեմ բացառում, բայց ներկայիս վիճակով, իհարկե, չի կարելի ասել, որ վաղը կամ մյուս օրը, կամ մեկ ամիս անց դա կլինի:

– Ընդդիմության մեղքը չե՞ք տեսնում այս հարցում:

– Գիտեք, դա հեռախոսային խոսակցություն չէ: Սա շատ լուրջ թեմա է, որին կարելի է անդրադառնալ, բայց ոչ այս ձևով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում