Saturday, 04 07 2026
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

Թող չպաշտպանեն, կտեսնենք՝ ով կընտրվի. ՀՀԿ-ական համայնքապետերը որոշել են հակառակվել կուսակցությանը

Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները խոստանում են բավականին թեժ լինել: Այն աստիճան, որ առաջադրումները դեռևս չսկսած, որոշ համայնքներում ՀՀԿ-ական համայնքապետերը չեն ցանկանում անգամ հաշվի նստել կուսակցության մարզային կառույցների որոշումների հետ: Շիրակի մարզի մի շարք համայնքներում այդպիսի վիճակ է: 4-5 համայնքների ՀՀԿ-ական ղեկավարները որոշել են բոլորն էլ առաջադրվել, թեև կուսակցությունը բոլորովին այլ թեկնածու է ցանկանում առաջադրել: Նշենք, որ այս մրցակցությունն առաջացել է այն պատճառով, որ նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում համայնքները խոշորացվելու են: Մասնավորապես ձևավորվելու են խոշորացված համայնքների երեք փունջ՝ Ախուրյան, Մարմաշեն և Անի: Մարմաշենի փնջի մեջ միավորվել են 15 համայնք (Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Հացիկ, Վահրամաբերդ, Կարմրաքար, Կրաշեն, Հովունի, Մեծ Սարիար, Ջաջուռ, Ջաջուռավան, Քեթի, Փոքրաշեն, Շիրակ, Մարմաշեն):

Կոնկերտ Մարմաշեն խոշորացված համայնքի դեպքում նվազագույնը 4 ՀՀԿ-ական համայնքապետ ցանկություն ունի առաջադրվելու և առաջադվելու է, անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի կուսակցությունը: Կուսակցության մարզային կառույցում ներքին քննարկումներ եղել են, բայց ընդհանուր հայտարարի չեն եկել: Մարմաշենի համայնքապետ Աշոտ Եղոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անպայման առաջադրվելու է անկախ նրանից, թե որևէ քաղաքական ուժ, անհատ իրեն կպաշտպանի, թե ոչ: «Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ ու իմ համար ընդհանրապես կապ չունի՝ կսատարեն ինձ, թե ոչ: Դա երկրորդական-երրորդական հարց է: Ընտրողը ժողովուրդն է: Այսօր փաստացի խոսվում է 5-6 թեկնածուի մասին, որոնցից 4-ը Հանրապետական կուսակցության անդամներ են: Եթե ՀՀԿ-ի մեր կառույցի ղեկավարները ի վիճակի չեն այդ հարցերը քննարկելու, լուծելու՝ մենք քաղաքակիրթ ձևով այդ հարցը կլուծենք: Ժողովուրդը կորոշի՝ ով կդառնա համայնքապետ: Ես 20 տարուց ավելի է՝ ղեկավարում եմ Մարմաշենը, ինձ բոլորը ճանաչում են, հարակից գյուղերում ևս: Իմ աշխատանքով են ինձ ճանաչում»,- ասաց Եղոյանը:

Նա նշեց, որ ներքին քննարկումներ եղել են կուսակցության ներսում, բայց համաձայնության չեն եկել, կուսակցության որոշումը դուր չի եկել համայնքապետերին և այդպես էլ որոշում չի կայացվել: Եղոյանը չմանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը, բայց մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն ցանկացել է բոլորովին այլ թեկնածու առաջարկել, որը կապ չի ունեցել 15 համայնքների հետ: Այդ որոշումը բնականաբար դուր չի եկել ոչ մեկին: Դրա համար էլ որոշել են իրենք իրենց գլխի ճարը տեսնել: «Ես որքանով ինֆորմացված եմ՝ առաջադրվելու է Մայիսյանի անկուսակցական գյուղապետը, առաջադրվելու է Հացիկի ՀՀԿ-ական գյուղապետը, Քեթիի գյուղապետը, և թող ժողովուրդն ասի, թե ում է ուզում տեսնել իր ղեկավարի պաշտոնում: Ժողովուրդը պետք է գնահատի մեր աշխատանքային ստաժը: Իսկ ՀՀԿ-ի մեր կառույցի ղեկավարը հայտնվել է փակուղում»,-ասաց Եղոյանը:

Վերջինից հետաքրքրվեցինք՝ եթե ընտրություններին ինքն առաջադրվի և ՀՀԿ-ն չպաշտպանի իր թեկնածությունը՝ կլքի՞ ՀՀԿ-ն, Եղոյանը պատասխանեց. «Ոչ: Կուսակցությունից դուրս չեմ գա: Մարդն էլ կարող է սխալվել: Ես չեմ ասում՝ ՀՀԿ-ն վատն է, ՀՀԿ-ի ղեկավարները վատն են, ինձ չեն ընդունում, չեն պաշտպանում, բայց թող էս դեպքում էլ դեմոկրատիա խաղան և թողնեն՝ ժողովուրդն ում ուզում է, նրան էլ՝ ընտրի: Թող էս դեպքում էլ չխառնվեն: Չնայած դեմոկրատիա խաղալն էլ է հարաբերական, քանի որ այսօր ցանկացած անձի, թեկնածուի կողքը կա ինչ որ մի խմբավորում, մի ուժ, որը սատարելու է նրան»,- նշեց Եղոյանը:

Մեր դիտարկմանը, թե նկատի ունի մարզի պատգամավորներին, Մարմաշենի գյուղապետը պատասխանեց. «Չէ, ես չէի ասի, թե պատգամավորներն են, քանի որ էս վերջին ընտրությունը ցույց տվեց, որ պատգամավորներն էլ կիսատ-պռատ դժգոհ մնացին ժողովրդից: Հիմա չեն գա կանգնի մեր կողքը: Չնայած բացառված չէ նաև այդ վարկածը»,-ասաց մեր զրուցակիցը:

Քեթիի համայնքապետ Թորգոմ Սահակյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ տատանվում է, վերջնական որոշում չունի: «Դեռ մի քանի օր կա, կորոշենք: Ամեն դեպքում անձնական որոշումը քիչ է, ես կուսակցական եմ, և կուսակցության որոշումը ևս կարևոր է: Տեսնենք՝ ինչ կորոշեն»,- ասաց Սահակյանը:

Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման գործընթացին առհասարակ, ապա համայնքապետերի խոսքերով՝ դա ունի և՛ լավ, և՛ վատ կողմեր: Խոշորացման արդյունքում շատ հաստիքներ կկրճատվեն, մարդիկ գործազուրկ կդառնան, բայց եթե միավորված բյուջեով հնարավոր լինի կոնկրետ ծրագրեր իրականացնել, ապա դա արդեն լավ է:

 

Լուսանկարը՝  hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում