Monday, 22 06 2026
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից

Հայաստանը թուղթ է ուզում Եվրամիությունից, թուղթ

Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին Հայաստանի իշխանությունների համար բավական պատկերավոր կերպով նկարագրել է Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին հետմաքսային պնդումների, այսպես ասած, անհեթեթությունը: Ռաչինսկին ասել է, որ Ասոցացման համաձայնագրից Ազատ և համապարփակ առևտրի մասը հանելը հավասարազոր է մեքենայից անիվներն ու շարժիչը հանելուն: Ռաչինսկին այս ամենը մեքենայի հետ է համեմատել՝ երևի լավ իմանալով, որ Հայաստանի իշխանությունների համար մեքենան կուլտերից մեկն է, և նման նկարագրությունը իշխանությունների համար առավել մատչելի կլինի:

Սակայն շատ ավելի հավանական է, որ Հայաստանի իշխանությունները լավ էլ հասկացել են, թե ինչն ինչոց է, ավելորդ պատկերավորության կարիք չկա: Պարզապես նրանք իրենց անհասկացողի տեղ են դնում և համառորեն կրկնում են՝ ստորագրենք, ստորագրենք, ստորագրենք:

Նման վիճակը պետք է որ ստորացուցիչ լինի ցանկացած ադեկվատ մարդու համար, երբ որ բոլոր հնարավոր միջոցներով բացատրում են քո պատկերացումների անհեթեթությունը, սակայն դու շարունակում ես կրկնել նույնը: Սակայն Հայաստանի իշխանությունների համար քաղաքական ստորացվածությունը նոր երևույթ չէ, և հանուն սեփական փրկության նրանք պատրաստ են նաև ստորանալ, կապ չունի՝ Ռուսաստանի, թե Եվրոպայի առաջ: Սա՝ մեկ: Եվ երկրորդը՝ թղթաբանությունը Հայաստանի իշխանությունների հոգեբանության մեջ խորը նստած երևույթ է:

Հայաստանի իշխանությունների համար ոչ միայն մեքենաներն են կուլտ, այլ նաև թղթերը: Հակառակ դեպքում օրինակ՝ պետության կառավարման գործընթացում նրանք ուշադրություն չէին դարձնի այն թղթերին, որոնցով, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, օլիգարխների մոտ ամեն ինչ կարգին է: Դա ասելով՝ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտեր, որ առանց թղթերի կամ թղթերից դուրս ոչ մի բան կարգին չէ, բայց Հայաստանի իշխանությունները թղթերին են նայում, ոչ թե իրականությանը: Որովհետև թուղթը նրանց համար ամեն ինչ է:

Եվրամիությունից Հայաստանի իշխանությունների ուզածն այդ թուղթն է: Իրականությունը նրանց չի հետաքրքրում, կարևորը թուղթ լինի, թղթով ամեն ինչ կարգին լինի: Այլ կերպ ասած՝ Վիլնյուսում ստորագրություն կորզելով՝ Հայաստանի իշխանությունները հետո կարող են հայտարարել, որ թղթերով Եվրոպայի հետ ամեն ինչ կարգին է: Սա է պաշտոնական Երևանի գերնպատակը: Նույնիսկ ավելին՝ կարելի է ասել, որ իշխանությունները բնազդաբար են գնում այս ամենին, թուղթը նրանց ձգում է ենթագիտակցությունից բռնած:

Ի տարբերություն Եվրոպայի, որտեղ թղթերն ընդամենը իրականության արտացոլման ձևեր են, Հայաստանի դեպքում թղթերը փոխարինում են իրականությանը: Հետևաբար բոլոր առումներով պետք է լինի թուղթը, որով Հայաստանի իշխանություններն իրականության ծակերն են փակում: Եթե հանկարծ բաց մնա որևէ ծակ, ապա այնտեղից կարող է ներս թափանցել իրականությունը, որից իշխանությունները վախենում են այնպես, ինչպես խլուրդը՝ արևի լույսից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում