Որոշ բրիտանացի քաղաքական գործիչներ սկսում են մտածել, որ կոկաինն ավելի շատ օգտակար է, քան վնասակար: Խորհրդարանականներն առաջարկում են օրինականացնել այն` «բնակչության աղքատ շերտերին լավագույն բուժմամբ» ապահովելու համար: Համապատասխան զեկույցը ներկայացվել է խորհրդարանին: Այս մասին հաղորդում է Indenpendent-ը:
Փաստաթուղթը պատրաստել է թմրանյութերի քաղաքականության բարեփոխումներով զբաղվող քաղաքական գործիչների խումբը: Դրա հեղինակները գրում են, որ չնայած 20-րդ դարում կոկաինի գործածությունն ապօրինի էր համարվում, սակայն հնում այն հայտնի է եղել իր բուժիչ հատկություններով:
Զեկույցի հեղինակների կարծիքով` կոկաինը կարող է միլիոնավոր աղքատ մարդկանց կյանքեր փրկել, եթե դրա օրինականացումը սահմանափակումներով ուղեկցվի: Դրա համար առաջարկվում է կրկին ուսումնասիրել այդ նյութը: Կոկաինի դեմ պայքարելու փոխարեն պետք է կանոնավոր շուկա ստեղծել:
Զեկույցի հեղինակները գրում են, որ «թմրանյութը հարուստ է կալցիումով և պրոտեինով», այն կարելի է օգտագործել նաև մկանային ցավերի բուժման և գինու պատրաստման համար:







































