ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, բյուջետային ճգնաժամի կապակցությամբ, հրաժարվել է զոհված զինծառայողների ընտանիքներին նպաստներ վճարելուց: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով երկրի համապատասխան նախարարության մամլո ծառայության հաղորդագրությունը:
Նախարարության տվյալներով՝ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը երկուշաբթի հանդիպել է գերատեսչության բաժինների ղեկավարների հետ և քննարկել բյուջետային ճգնաժամի հետևանքները: Նա հաստատել է, որ գերատեսչության քաղծառայողներն այս շաբաթ կարող են վերադառնալ աշխատանքի:
Նա նշել է որ մի շարք կարևոր ծրագրեր նախկինի պես չեն գործի: «Օրինակ՝ նախարարությունն այժմ լիազորություն չունի վճարելու ծառայության ժամանակ զոհված ընտանիքների նպաստները: Սովորաբար 100 հազար դոլար կանխիկ գումար վճարվում է մահից հետո՝ երեք օրվա ընթացքում»,- նշել է նախարարը:
Հեյգելը հավաստիացրել է, որ կարվի անհրաժեշտ ամեն ինչ խնդիրները լուծելու և ամերիկացի զինծառայողներին, նրանց ընտանիքներին աջակցություն ապահովելու համար:







































