Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքում նախընտրական հանրահավաքի ընթացքում անհայտ անձիք լոլիկներ են նետել կանցլեր Անգելա Մերկելի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։
Մերկելը ելույթ էր ունենում բազմության առաջ, երբ իր ուղղությամբ երկու լոլիկ է նետվել։ «Արկերից» մեկը դիպչել է կանցլերի ազդրին, մյուսը՝ հանրահավաքի հաղորդավարին։ Արդյունքում բեմահարթակում կանգնածների հագուստը լոլիկահյութով է ողողվել, իսկ քաղաքական գործիչն առաջարկել է մաքրել լոլիկի հետքերն իր թաշկինակով։
Չնայած միջադեպին, Մերկելը շարունակել է ելույթը։ Ոստիկանությանը չի հաջողվել բռնել խուլիգաններին։










































