«Հասարակությունն ավելի քան երբևէ մերժում է այս իրավիճակը, զզված է այս իրավիճակից: Հասարակությունը որոշակի քաղաքական նախաձեռնություն պետք է զգա, տեսնի ինչ-որ մթնոլորտ, որի շուրջ ինքը կհամախմբվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ հավելելով, որ «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդն այդ աշխատանքը շարունակում է և դրա արդյունքը կերևա առաջիկայում:
«Սեպտեմբերին որոշակի տեղաշարժերի ականատես կլինենք, կարևորը այդ քայլերի և համախմբման բովանդակային էությունն է»,- ասաց նա:
Ըստ նրա՝ կարևոր են «Սասնա ծռեր»-ի, Ժիրայր Սէֆիլյանի, ինչպես նաև մյուս դատավարությունները՝ ներառյալ Անդրիաս Ղուկասյանի դատավարությունները:
«Դատավարությունների վճիռների առումով որևէ պատրանք չունենք, իրենք ամեն ինչ անում են, որ այդ դատավարությունները ձևական դարձնենք»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































