Մեծ Բրիտանիայի դատարանները առաջարկել են հանել Աստվածաշնչի վրա երդումը այն պատճառով, որ վկաներն ու մեղադրյալները երդումը լուրջ չեն ընկալում՝ հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը:
«Ես առաջարկում եմ գործընթացից հանել սուրբ գրքերը: Դրա փոխարեն մարդիկ պետք է ցուցադրեն, որ իրենք իսկապես հասկանում են, որ նրանց կարող են ուղարկել բանտ, եթե նրանք ստեն»,- ասել է դատավոր Իեն Աբրահամսը:
Աստվածաշնչի վրա երդվելու փոխարեն վկաները կարող են ուղղակի երդվել առանց Աստծո հիշատակման՝ հաղորդում է RIA Novosti-ն:









































