Չինաստանում հայտարարվել է վտանգավորության ամենաբարձր` «կարմիր» մակարդակ՝ մոտեցող «Ֆիտոու» թայֆունի պատճառով: Համաձայն կանխատեսումների` հոկտեմբերի 6-ի երեկոյան թայֆունը կհասնի արևելյան Չժեցզյան և Ֆուցզյան շրջանների սահմաններին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Թայֆունի հետևանքով շրջանների ափերում կբարձրանան ալիքները, և կսկսվեն տեղումներ: Իշխանությունները ծրագրեր են մշակում վտանգավոր շրջաններից զբոսաշրջիկներին տարհանելու համար, որոնք Չինաստան են եկել հանգստյան օրերին` Չինաստանի կրթության օրվա տոնակատարությունների կապակցությամբ:






































