Բուքմեյքերները հավատում են, որ Խաղաղության Նոբելյան մրցանակն այս տարի կստանա պակիստանցի դպրոցական աղջիկը՝ իրավապաշտպան Մալալա Յուսաֆզայը՝ հաղորդում է oddschecker.com.-ը:
15-ամյա Մալալան աշխարհում հայտնի է որպես կանանց իրավունքների պաշտպան: Մալալան հայտնի է դարձել նրանով, որ սկսել է ուրդու լեզվով բլոգ վարել BBC-ի ծառայության համար՝ այն կյանքի մասին, որը վարում են թալիբների իշխանության տակ գտնվող մարդիկ: Թալիբները 2007թ. իրենց իշխանությունն էին հաստատել նաև աղջկա հայրենի հովտում՝ Սվատում:
2012թ. հոկտեմբերին թալիբները փորձել են սպանել աղջկան: Մալալան 2012թ. The Time պարբերականի տարվա մարդ վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից հետո:
Այժմ Յուսաֆզայի խաղադրույքների գործակիցն է 3՝ 5-ի դիմաց:






































