Առաջիկա օրերին պատգամավորներին նորից ճոխ կերուխում է սպասվում: Գեներալ Մանվելը երեկ մի տրցակ հրավիրատոմս էր բերել խորհրդարան, և նրա օգնականներն ակտիվորեն բաժանում էին ԱԺ պատգամավորներին:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ գեներալը ցանկանում է, որ էջմիածնի տոնին, որը հոկտեմբերի 8-ին է, ներկա գտնվեն նաև պատգամավորները, ասում են՝ շքեղ տոն է սպասվում, իսկ միջոցառումից հետո, ինչպես միշտ, էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում լավ քեֆ են անելու:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































