Ըստ «ՀԺ»-ի ՀՀԿ աղբյուրների՝ անցյալ հինգշաբթի օրը ՀՀԿ գրասենյակում կայացած գործադիր մարմնի ավանդական նիստում նախատեսված է եղել քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցը։
«ՀՀԿ գործադիրի նիստին, որին սովորաբար մասնակցում Է Սերժ Սարգսյանը, վարչապետի պաշտոնանկության հարցն այդպես Էլ չի բարձրացվել»,- գրում է թերթը: Երեկ, երբ այս կապակցությամբ թերթը մեկնաբանություն է խնդրել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, նա պատասխանել է. «Ես խոսակցությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ փաստերը, նման փաստ արձանագրված չէ»:
«Թե ինչ է փոխվել, որ վերոնշյալ հարցն այդպես էլ չի քննարկվել, հայտնի չէ: Նշենք, որ վարչապետի պաշտոնանկության հարցը Հայ ազգային կոնգրեսի 15 կետանոց պահանջներից մեկն էր»,- հավելում է «ՀԺ»-ն:








































