Tuesday, 28 07 2026
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև

«Չեմ բացառում, որ Վիլնյուսում մենք որևէ փաստաթղթի նախագիծ կունենանք»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

 – Պարոն Զաքարյան, չե՞ք կարծում, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` «Կարծում եք՝ Պուտինը ցանկանում է, որ Հայաստանը գերակայությո՞ւն ստանա Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ո՛չ: Դա Հայաստանին կդարձներ չափազանց ուժեղ և պոտենցիալ չափազանց անկախ: Թե՞ կարծում եք, որ հակառակն է. որ Մոսկվան ցանկանում է՝ Բաքուն հաղթանակ տանի Երևանի նկատմամբ» խոսքերը, այնուամենայնիվ, համապատասխանում են իրականությանը:

 – Յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր շահերով, և յուրաքանչյուր պետության ղեկավար ներկայացնում է նախ իր երկրի շահերը: Ճիշտ չեմ համարում մեկնաբանել որևէ երկրի ղեկավարի հայտարարությունները: Հատկապես` միջազգային ամբիոններում արված ընդհանուր բնույթի հայտարարությունները: Սեպտեմբերի 3-ից սկսած բազմիցս խոսել ենք, որ մենք շարունակում ենք մեր որդեգրած քաղաքականությունը: Որ մեզ համար Ռուսաստանի և ՄՄ անդամ երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները նորություն չեն, դրանք բազմաթիվ միջազգային հարթություններում եղել են և ընդգծված են եղել: Իսկ ՌԴ-ի հետ, առավել ևս, մեր հարաբերությունները եղել են ՀՀ արտաքին քաղաքականության առանցքում: Եվ ես կարծում եմ, որ ցանկացած տեսակի հայտարարությանը պետք է շատ հանգիստ վերաբերել ու դրանք դիտարկել նախ սեփական երկրի ազգային և կենսական շահերի տեսանկյունից:

 – Հասկանալի է, որ յուրաքանչյուր պետության ղեկավար իր երկրի շահերն է ներկայացնում, սակայն զուտ որպես երևույթ չե՞ք կարծում, որ այդ մտքերը համապատասխանում են իրականությանը:

 – Ես չեմ կարծում, որ ճիշտ է, որովհետև փոխադարձ շահերի վրա ձևավորվող հարաբերություններ են, որտեղ յուրաքանչյուր պետություն պաշտպանում է իր դեմքը, իր տեսակը և իր ներուժի ու կարողությունների չափով փորձելու է ավելացնել տվյալ միավորման մրցունակությունը նաև միջազգային հարթակներում: Եվ հիմա պետք չէ ժամանակից շուտ դատողություններ անել: Կարծում եմ, որ առնվազն 5-10 տարի հետո հնարավոր կլինի իրատեսության մեջ կշռել ՄՄ-ի դերը միջազգային քաղաքականության մեջ: Այսօր այն դեռ նոր ձևավորվող կառույց է, և չի բացառվում, որ ապագայում կունենա նաև աշխարհաքաղաքական նկրտումներ: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի հետ մեր հարաբերություններին, ապա դրանք միշտ գնահատվել են որպես շատ ջերմ և բարիդրացիական, ինչը մեզ համար շատ կարևոր է:

 – Ձեր կարծիքով` կայացած կառույցի հետ համագործակցելը պակա՞ս մրցակից կդարձներ մեր երկրին, քան թե նոր ձևավորվող ՄՄ-ին միանալը, որի անդամներն արդեն իսկ տարաձայնություններ ունեն:

 – Ես չէի համեմատի:

 – Ինչո՞ւ, համեմատեք: Չէ՞ որ ընտրության դեպքում տարբերակները համեմատում են:

 – Մենք  երկուսն էլ ընդունում ենք և երկուսի հետ էլ շարունակում ենք աշխատել: Ես չէի համեմատի նաև այդ կառույցների ներսում գոյություն ունեցող խնդիրները: Կան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել մի կառույցին ինտեգրվելու պարագայում: Եվ կան խնդիրներ, որոնք չի տալիս դեռևս նոր ձևավորվող միավորումը, բայց դրանց լուծումները մեզ համար շատ տեսանելի են ԵՄ Ասոցացման ինտեգրման գործընթացներում: Մենք ակնհայտ ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրեր ենք իրականացրել ԵՄ-ի հետ, դրանք մեր ձեռքբերումներն են, և մենք չենք պատրաստվում հրաժարվել դրանցից: Եվ դրանք պահպանելու համար մենք պարտավոր ենք ճանապարհներ գտնել ու համագործակցել այդ կառույցի հետ: Մենք տնտեսական և էներգետիկ կապեր ունենք ՄՄ անդամ երկրների հետ: Եվ պետք է ընդունել մի պարզ իրողություն` յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր շահերով: Տվյալ դեպքում ՌԴ-ն էլ իր շահերով է առաջնորդվում: ՄՄ-ն նույնպես շահերի փոխկապակցվածության արդյունք է, և միակողմանի ազդեցություն որևէ մեկի կողմից չի կարող լինել: Եվ եթե լինի միակողմանի ազդեցություն, ՀՀ-ն ունի դրան դիմակայելու բավարար ռեսուրս, բայց ՀՀ շահերից ևս բխում է ինտեգրվել մի միավորման, որտեղ լուծում են ստանում էներգետիկ և տնտեսական կարևոր խնդիրներ: Հատկապես, որ այդ հարցերի կողքին իր կարևոր տեղն ունի անվտանգության խնդիրը: Հայաստանը գտնվում է պատերազմի սուր վտանգ պարունակող իրավիճակում, որն էլ թելադրում է ՀՀ քաղաքականությունը:

 – ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ իրականացվող պատժամիջոցներից հասցված վնասը ԵՄ-ն պետք է փոխհատուցի: ՀՀ-ն ՌԴ-ից կամ ՄՄ-ից նման ակնկալիքներ պե՞տք է ունենա: Չէ՞ որ այդ կառույցին անդամակցելու դեպքում մենք նախ տնտեսական կորուստներ ենք ունենալու:

 – Մենք պետք է ընթացակարգերի մասին դատողություններ անենք, բայց դրանք խիստ փոփոխական են: ՄՄ-ում մենք ունենալու ենք նոր ձեռքբերումներ` տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական, անվտանգության:

 – Ակնկալիքներ կային, որ ՌԴ-ն պետք է սուբսիդավորի գազի գնի թանկացումը, բայց դրա հետ կապված գործընթացներ չկան:

 – Բոլոր ուղղություններով էլ կլինեն ձեռքբերումներ, և ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ձեռքբերման շուրջ մենք կխոսենք արդեն ավելի կոնկրետ քայլեր անելուց հետո: ՀՀ տնտեսական հնարավորությունները շատ ավելի ազատ և առանց կապանքների կլինեն: ՄՄ ուղղությամբ մեր տնտեսվարողներն ավելի նպաստավոր պայմաններում գործելու հնարավորություն կունենան:

 – Կցկտուր հայտարարություններ են հնչում, թե նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ-ն Հայաստանին մեկ այլ փաստաթուղթ կառաջարկի: Ինչի՞ մասին է խոսքը:

 – Ես չեմ բացառում, որ Վիլնյուսում մենք, այնուամենայնիվ, կունենանք որևէ փաստաթղթի նախագիծ, որը կվկայի Հայաստան-Եվրամիություն համագործակցության հեռակա շրջանակների մասին, և որը կվերահաստատի Հայաստանի մասնակցությունն ու ակտիվ գործունեությունը «Արևելյան գործընկերություն» ծրագրում:

 – Հնարավո՞ր է, որ երբ Վիլնյուսը գա, Ասոցացման համաձայնագրի նման այդ ակնկալվող փաստաթուղթն էլ չլինի:

 – Քաղաքականության մեջ որևէ բան չի կարելի բացառել, բայց տվյալ պահին չկան ձեր մտավախությունների հիմքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում