Սպորտային մեքենայի ղեկին նստած կինը, ով սլանում էր 200 կմ/ժ արագությամբ, կանգնեցվել է Դուբայի պարեկային ծառայության կողմից: Սակայն ոստիկանները թույլատրել են վարորդին շարունակել ճանապարհը՝ տեղեկանալով, որ նա շտապել է տուն՝ հիվանդ մոր մոտ, հայտնում է 7 Days Dubai-ը:
Կնոջ խոսքով՝ ինքը շտապել է տուն, որպեսզի մորը տեղափոխի հիվանդանոց: Նա նաև վստահեցրել է, որ իրենից բացի, ոչ ոք չի կարող օգնել նրան:
Ոստիկանները նրան թույլատրել են շարունակել ճանապարհը, սակայն պահանջել են հաջորդ օրը ներկայանալ ոստիկանական տեղամաս, որտեղ նա տուգանվել է:







































