Saturday, 04 07 2026
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ

2018-ին ավտորիտարիզմին կփոխարինի ավտորիտարիզմը, կամ՝ երբ մի Սերժ Սարգսյանին կփոխարինի մյուսը

Հայաստանը, ինչքան էլ հեռու լինի իրական քաղաքականությունից և օրինաչափություններից, ենթարկվում է որոշակի ընդհանուր կանոնների, որոնք ոչ միայն տեսություն են, այլև գործնականում կիրառվել են աշխարհի տարբեր երկրներում՝ համակարգային տրանսֆորմացիայի բարդ ու բազմաշերտ գործընթացում:

Իշխանության փոփոխության համար (այս դեպքում խոսքը ոչ միայն դեմոկրատիզացիայի, այլև ցանկացած փոփոխության մասին է) անհրաժեշտ է, որ համակարգի ներսում առաջանան ճեղքեր, ընդ որում՝ խոսքը ոչ այնքան բուրգի միջին և ստորին հատվածների, որքան այսբերգի մասին է, որն այս պարագայում որոշումներ կայացնող վերնախավն է:

2018-ը Հայաստանի համակարգի վերնախավում որոշակի տագնապ և անհանգստություն առաջացրել է, սակայն տեղին չէ խոսել լուրջ ճեղքերի մասին առնվազն երկու պատճառով: Նախ՝ համակարգի վերահսկիչ փաթեթը պատկանում է Սերժ Սարգսյանին, և հետո՝ առայժմ տեսանելի չեն այն խոչընդոտները, որոնք կարող են խանգարել Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան զույգի կոմպրոմիսներին՝ մանավանդ, որ համակարգը վերջին խոշոր ֆիլտրումներով անցել է 2016-17թթ. և կայունության անհրաժեշտություն ունի:

Սակայն եթե նույնիսկ համակարգի վերնախավում առաջիկա ամիսներին լուրջ ճեղքեր առաջանան, և խաթարվեն որոշումների կայացման լեգալ և ոչ լեգալ մեխանիզմները՝ դա ինքնին երաշխիք չէ իշխանության դեմոկրատիզացիայի համար, որովհետև համակարգի ներսում մի ավտորիտարիզմին փոխարինելու կգա մյուս ավտորիտարիզմը: Դա քաղաքագիտական աքսիոմ է, որը բխում է այսօրվա ստատուս քվոյից:

Որպեսզի տեղի ունենա իշխանության դեմոկրատիզացիա, համակարգային հակասությունների ու ճգնաժամի ֆոնին պետք է լինեն ընդդիմադիր առաջնորդներ և ուժեր, որոնք պատրաստ կլինեն գնալ ստատուս քվոյի փոփոխությանը և կունենան իշխանությունը ստանձնելու պատասխանատվություն և կամք: Նրանք պետք է լինեն մարդիկ, ովքեր դուրս են այսօրվա համակարգից, բայց պատասխանատու պահին պատրաստ են համագործակցել համակարգի բևեռներից մեկի հետ՝ իշխանության խաղաղ փոխանցումն ու ժառանգականությունն ապահովելու համար: Սա, եթե կուզեք, «թավշյա հեղափոխության» մոդիֆիկացիաներից մեկն է: Այսօր խորհրդարանում ներկայացված չորս ուժերից միայն «Ելքն» է արտահամակարգային, սակայն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով պատրաստ չէ ստանձնել իշխանությունը, եթե նույնիսկ այն փողոցում նետված լինի:

Ներհամակարգային ճեղքերից ու ընդդիմության առկայությունից բացի՝ դեմոկրատիզացիան ենթադրում է նաև հանրային գիտակցության դոմինանտությունը ցանկացած իշխանության փոխվելու անհրաժեշտության մասին, որովհետև երկարատև կառավարումն առաջացնում է քաղաքական ստագնացիա, ազդում է որոշումների կայացման և վարվող քաղաքականության որակի վրա:

Ցավոք, մեր քաղաքական ուժերն ու հանրությունը չեն հասել այս ճշմարտության անշրջելի գիտակցմանը, այլապես լուրջ քաղաքականություն չէին համարի «Սերժիկ հեռացիր»-ը, եթե մի Սերժ Սարգսյանն անխուսափելիորեն փոխարինվելու է մեկ այլ սերժսարգսյանով:

Մոտավորապես սա է հայաստանյան 2018-ի տրամաբանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում