Google ընկերությունը իր 15-ամյակը տոնում է այն ավտոտնակում, որտեղ դրա հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը ինչ-որ ժամանակ երազել են համացանցի ավելի լավ որոնողական համակարգի ստեղծման մասին, գրում է The Los Angeles Times-ը:
«Ընկերությունը բացել է տեսարժան վայրը Սիլիկոնային հովտում իր ծննդյան 15-րդ տարեդարձի տոնելու կապակցությամբ»,- ասվում է հոդվածում:
Հարևանների խոսքով՝ Մենլո-պարկի ավտոտնակը չի գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը, ինչպես Hewlett-Packard-ի ավտոտնակը Փալո-Ալտոյում, որտեղ Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը ստեղծում էին Apple-ի առաջին համակարգիչները:
Google-ի հիմնադիրներին ավտոտնակը վարձով էր տալիս Սյուզան Վաժիցկին, որն արդյունքում աշխատանք էր գտել այդ կորպորացիայում:
Որոնողական համակարգի գլխավոր էջում հնարավոր է տեսնել դուդլ՝ նվիրված կորպորացիայի 15-ամյակին:








































