Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ըստ ամենայնի, Ալիևը Պուտինին ինչ-որ խոստում է տվել, որը չի կատարել. Մոսկվան այդպիսի պահվածքը չի ներում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, նրանք իրենց հանդիպման վայրը Մայրբախից անսպասելիորեն տեղափոխեցին Բրյուսել ինչ-որ դրդապատճառներով, որոնք դեռևս անհայտ են, քանի որ բանակցային գործընթացն ամբողջությամբ գաղտնի է։ Ես չեմ ցանկանում գուշակություններ կամ ենթադրություններ անել, բայց որոշ գաղափար ունեմ, որ սեղանին ինչ-որ փաստաթուղթ կա, որի մասին խոսել է ԱՄՆ համանախագահ Հոգլանդը։ Նրանք այն չեն գաղտնազերծում, և, հավանաբար, մանրամասն քննարկում է գնում։ Բայց դատելով նրանից, որ նրանք ի վերջո հայտարարեցին, որ հնարավոր է նախագահների հանդիպում մեկ տարվա ընթացքում, սա խոսում է այն մասին, որ պայմանավորվածություն ձեռք բերել չի հաջողվել, և հարցեր կան, որ պետք է լուծեն պետությունների նախագահները»,- մեր թղթակցին ասել է քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ պատասխանելով  հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե ավստրիական Մայրբախում, որտեղ նրանք միասին գտնվում էին, այլ մի քանի ժամ անց՝ Բրյուսելում, որտեղ այդ պահին գտնվում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ըստ նրա՝ բրյուսելյան հանդիպման ժամանակ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին խոսել է միայն ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը, քանի որ Վիեննայի գագաթաժողովը կազմակերպվել էր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի ճնշման ներքո, այն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը Ջոն Քերին էր, հանդիպմանը մասնակցում էին կողմերի ԱԳ նախարարությունների ղեկավարները և համանախագահ երկրները, իսկ Սանկտ Պետերբուրգում միջնորդական ջանքերը եղել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ.

«Որքան ես տեղյակ եմ, Պուտինը, նախքան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ միաժամանակ հանդիպելը, նրանց հետ առանձին-առանձին է բանակցել, և այդ ժամանակ եղել են ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը խախտել է և հրաժարվում է կատարել։ Ավելին՝ Վիեննայի փաստաթղթի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրի տակ, որոնք նախատեսում են հրադադարի խախտման մոնիտորինգի մեխանիզմների ներդրում, դիտորդների թվի ավելացում և այլն, առկա է միայն հայկական կողմի և համանախագահների ստորագրությունը։ Բայց Ադրբեջանն այդ փաստաթղթերը չի ստորագրել։

Ահա թե ինչն է խնդիրը։ Ֆորմալ առումով, դե յուրե Ադրբեջանին մեղադրելու պատճառ չկա, քանի որ մի բան է, եթե ստորագրում է ու չի կատարում, մեկ այլ բան, երբ չի ստորագրում։ Միաժամանակ, նրանք երբեմն հղում են անում այդ փաստաթղթերին, որոնք չեն ստորագրել։ Մոսկվան այդպիսի պահվածքը չի ներում, հատկապես՝ մեր նախագահը։ Նա ունի իր յուրահատուկ ոճը, նա շատ է վստահում բանավոր պայմանավորվածություններին, և, ըստ ամենայնի, Ալիևը նրան ինչ-որ խոստում է տվել, որը չի կատարել։ Արդյունքում՝ Մոսկվան հրաժարվել է ստանձնել բանակցային գործընթացում միջնորդության առաջամարտիկի դերը, և ամեն ինչով այժմ զբաղվում է Մինսկի խումբը։ Ինչ-որ կերպ սլաքները դեպի Մոսկվա ուղղելու Ադրբեջանի փորձերը, որ, իբր Մոսկվան պետք է ինչ-որ Լավրովի պլան իրագործի, և այլն, արդյունք չտվեցին, և այդ ամենն ամբողջովին բլեֆ է»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում