ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն այն կարծիքին է, ԴԱԻՇ-ի կողմից Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ իրականացվող ցեղասպանությունը շատ նման է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը։ Այս մասին նախկին դեսպանը հայտնել է Քարնեգի հիմնադրամում հայ-ամերիկյան հարաբերությունների 25-ամյակին նվիրված քննարկումների ժամանակ։
«Ցավոք սրտի, ես տեսնում եմ զուգահեռներ։ Ճակատագրի հեգնանքով այդ իրադարձությունները տեղի են ունենում Մերձավոր Արևելքի նույն շրջաններում»,- ասել է Էվանսը՝ փոխանցում է Horizon Weekly-ն։
Open Doors USA կազմակերպության տվյալներով՝ հավատի համար ամսական միջինը սպանվում է 322 քրիստոնյա, ոչնչացվում են 214 եկեղեցիներ ու այլ ունեցվածք։







































