Մեծ Բրիտանիայում հրշեջները գործադուլ են սկսել՝ գրում է The Independent-ը: Կեսօրից հետո 4 ժամվա ընթացքում նրանք պատրաստվում են բացակայել՝ ի նշան բողոքի աշխատավարձերի համակարգում փոփոխությունների դեմ:
Կառավարության հաստատած օրենքով՝ հրշեջները կաշխատեն ավելի երկար, պահումների չափը կբարձրանա, կստանան ավելի քիչ թոշակ: Սա վերջին 10 տարում առաջին գործադուլն է:
Լոնդոնում և Սուրեյ կոմսությունում որոշ բրիգադներ ստիպված են եղել վարձել մասնավոր կապալառուների, որպեսզի նրանք օգնեն հրշեջներին: Բոլոր քաղաքների բնակիչներին նախազգուշացրել են, որ որոշ ոչ արտակարգ կանչեր կարող են անպատասխան մնալ:
Լոնդոնյան բրիգադը, որում կաշխատի ընդամենը 27 հրշեջ մեքենա, հայտարարել է, որ ծառերի վրա մնացած կենդանիների կամ աղբամաններում բռնկված հրդեհների մասին զանգերը չեն ընդունվի:








































