Վան Դամի դուստրի՝ Բյանկա Վան Վարենբերգը կամ Բյանկա Բրին, գեղեցիկ արտաքին, համաչափ կազմվածք ունի. նա հիանալի մարզավիճակում է:
Զարմանալի չէ, որ Բյանկան գրավել է լուսանկարիչների ուշադրությունը: Նա իր հոր արժանի դուստրն է. արդեն հասցրել է կրկնել Վան Դամի ամենավտանգավոր հնարքներից մի քանիսը: Մասնավորապես նրա հայտնի շպագատը: Ճիշտ է, Բյանկան ոչ թե ավտոմեքենաներն է օգտագործել որպես հենարան, այլ երկու շենքերի տանիքները:
Սպորտից բացի, Բյանկան նաև զբաղված է կինոյի ասպարեզում. նա ոչ միայն դերասանուհի է, այլև պրոդյուսեր և սցենարիստ:















































