Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի «Թարաբյա» պալատում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի օրակարգը չի նշվում:
Ավելի վաղ Թիլերսոնը Ստամբուլում հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը քննարկել էին Կատարի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը:
Թիլերսոնը մասնակցել է Ստամբուլում անցկացված Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսին։









































