ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, իր ելույթում խոսելով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի մասին, նկատեց, որ ՄԻԵԴ-ում արդեն վաղուց մոտեցումները փոխվել են, սակայն Հայաստանում դեռ շարունակվում է նախորդ պրակտիկան:
«Նախաքննական աշխատանքները շատ դեպքերում տևում են տարուց ավելի, և եթե թեթև հաշվարկ անենք ու բազմապատկենք, թե ինչքան միջոց է ծախսվում այդ անարդյունավետ խափանման միջոցը կիրառելու համար, կհասկանանք, որ այդ բեռը և անարդյունավետ ծախսը նորից ընկած է ՀՀ հարկատուների ուսերին»,- նկատեց պատգամավորը:
Մանե Թանդիլյանին մտահոգում է այն դեպքը, որ լրագրողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխարինելու միջնորդությունը չի բավարարվել այն հիմնավորմամբ, որ լրագրողը կարող է նյութեր հրապարակել. «Բայց արդյո՞ք մենք ընդունում ենք, որ լրագրողի նկատմամբ գործ հարուցելիս առաջին հերթին և ըստ էության նրա մասնագիտությունը որպես հիմք է ընդունվելու: Ես խտրական վերաբերմունք եմ տեսնում լրագրողների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընդունելիս»,- նշեց Մանե Թանդիլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































