Կատարին բոյկոտ հայտարարած չորս պետությունների արտգործնախարարների եռօրյա հանդիպումը Կահիրեում թեպետ չհանգեցրեց Կատարի դեմ պատժամիջոցների խստացման շուրջ համաձայնությանը, սակայն, ինչպես նշում է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, ստացվել է որոշակի արդյունք, որը գոնե չի բարդացնում հետագա ընթացքը: Այժմ պետք է բոլոր կողմերի միջև իսկական բանակցություններ սկսել:
Այսինքն, ամենայն հավանականությամբ, սա մեծ աղմուկին նախորդող լռություն է: Որովհետև Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը արդեն պայմանավորվել են հաջորդ հանդիպման մասին Բահրեյնի մայրաքաղաք Մանամեում. ժամկետները դեռ հստակեցված չեն: Նոր հանդիպման ընթացքում երկրները ծրագրում են համաձայնության գալ Կատարի դեմ պատժամիջոցների խստացման շուրջ. այդ երկրները Կատարին մեղադրում են ահաբեկչության ֆինանսավորման, այլ երկրների ներքին գործերին միջամտելու, Al Jazeera հեռուստաալիքի միջոցով քարոզչություն իրականացնելու, ինչպես նաև թշնամի Իրանի հետ դաշնակից հարաբերություններ ունենալու մեջ: Հունիսի 5-ից սկսած՝ նրանք փորձում են մեկուսացնել Կատարին սահմանների փակման և տնտեսական սահմանափակումների միջոցով:
Կատարի կարճաժամկետ շրջափակումը կապված է միայն երկու անձանց հետ, սակայն դա էլ երկար չի տևի, որովհետև արաբ հարևանները, որոնք սիրում են իրենց անվանել Կատարի «եղբայրներ», ընդվզում են, քանզի թերակղզու վրա գտնվող փոքրիկ երկիրը, որ տեղակայված է Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի դիմաց, չի զիջում ոչ մի մասնիկ հող: Եթե նրանք ընդունեն այս իրավիճակը և ավելի կոպիտ պատասխան միջոցներ չձեռնարկեն, ապա կկորցնեն իրենց դեմքը. մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամադ իբն Սալմանը: Նա ուզում է ծայրահեղ բարեփոխումներ իրականացնել երկրում և ինչպես Յեմենում, այնպես էլ Կատարում արտաքին քաղաքականության մեջ կոպիտ քայլերի միջոցով իրենից ետ վանել պահպանողականների քննադատությունը՝ կապված երկրի ներսում կարգախոսային կանոնների թուլացման հետ:
Այս կարճատև դադարը կապված է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ: Թեպետ պաշտոնապես նա չի ուզում իր վրա միջնորդի գործառույթ վերցնել, սակայն բոլոր ներկաների մեջ հենց ինքն էր այդ գործառույթի կրողը: Նրանց հայտնի է, որ նա մտերիմ կապ է պահպանում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ԵՄ-ի հետ, իսկ այնտեղ քիչ են հասկանում շրջափակման պատժամիջոցներից, ինչի փոխարեն ավելի ու ավելի ակտիվ են անվստահություն հայտնում Սաուդյան Արաբիայի հանդեպ, որովհետև երկիրը աջակցում է ծայրահեղականներին:
Առաջին հերթին խոսք է գնում Դոնալդ Թրամփի մասին: Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ պահից նրա արտաքին քաղաքականությունը սուր քննադատության է ենթարկվում: Նույնը տեղի է ունենում այս ճգնաժամի հետ կապված: Սկզբում նա աջակցում է շրջափակող ճակատին՝ մեղադրելով Կատարին ահաբեկչության ֆինանսավորման մեջ: Այնուհետև թույլ է տալիս իր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին թողնել, որպեսզի դիվանագիտական անհամաձայնություն սկսվի, երբ փակվում են դիվանագիտական ներկայացուցչությունները, սահմանները, տեղահանվում են հազարավոր մարդիկ, փակվում են բանկային հաշիվները: Այդ վեճը հակամարտության կողմերն իրենք պետք է լուծեն:
Այդպես էր մինչև այն պահը, երբ Թրամփը զանգահարեց Եգիպտոսի ղեկավար Աբդել Ֆաթահու աս Սիսիին և ասաց, որ վերջ տալ հակամարտությանը: Ծայրահեղ դեպքում չպետք է հետևի պատժամիջոցների խստացում:
ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը հասկանալի է. նրանք Կատարում ունեն իրենց՝ Մերձավոր Արևելքի գծով ղեկավարման կենտրոնը: Բահրեյնում տեղակայված են նրանց շրջանային ռազմածովային ուժերը: Բոլոր միջամտած պետություններում Վաշինգտոնը ունի նշանակալի ռազմական ներկայություն: Թրամփի օրոք ԱՄՆ-ը նորից ուզում են խաղալ Պարսից ծոցի պաշտպան գերտերության դերը: Եվ ամենից առաջ ԱՄՆ-ը ուզում է այնտեղ զենք վաճառել:
Իրականում Վաշինգտոնը շահագրգռված չէ Պարսից ծոցի երկրները կազմալուծելու մեջ: Դա միայն կամրապնդի իր ոխերիմ թշնամի Իրանի դիրքերը, կբերի նոր անկայունության, պատերազմների սրման Սիրիայում, Յեմենում և այլ վայրերում և, իհարկե, նավթի գնի բարձրացման: Դա կթուլացնի ԱՄՆ-ի տնտեսությունը: Այս իրավիճակը դուր չի գա այնպիսի գործարարի, ինչպիսին Թրամփն է:
Այսինքն՝ ի վերջո բոլոր կողմերը վնասում են իրենք իրենց: «Հազար ու մի գիշեր» հեքիաթը՝ շքեղ մայրաքաղաք Դուբայի անհավանական զարգացման, մրցակից Դոհայի, Ռիյադում բարեփոխիչների երազանքների և Աբու Դաբիի զարգացուման մասին կդառնա իրականություն, եթե տարածաշրջանը շարունակի կայուն մնալ: Եթե օտարերկրյա ներդրողները, և, ամենից առաջ արաբ ներդրողները կարողանան ապավինել համաձայնագրերին, շուկաների բացմանը և Պարսից ծոցի երկրների ինտեգրմանը: Պաշարումն արդեն հանգեցրել է երկլեզու ընտանիքների բռնի տեղահանմանը (օրինակ, երբ ամուսինը սաուդ է, իսկ կինը Կատարից է, և նրանք ունեն երկու երեխա, ովքեր հիմա չեն կարող ապրել կամ Դոհայում, կամ Ջիդդայում): Կամ նրանք, ովքեր այլևս չեն կարող այցելել իրենց գործարաններ, խանութներ կամ առևտրային դուստր կազմակերպություններ:
Բացի դրանից, կարող է առաջանալ նոր «արաբական խռովություն» ՝ նոր բողոքներ այն երկրներում, որտեղ գտնվում են «արաբական գարնան» ակունքները: Մարոկկոյում, Թունիսում և Իրաքում, որտեղ 2011թ. ղեկավարությունը զրկվեց իշխանությունից, մարդիկ կրկին սկսում են բողոքել: Չնայած, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն արդեն աջակցել են Կահիրեի նոր ռազմական առաջնորդներին և Մարոկկոյի արքային՝ հասցնելով միլիարդավոր դոլարների օգնություն, իսկ սեփական քաղաքացիներին տրամադրել են աշխատատեղեր և պետական լրավճարներ:
Սակայն Եգիպտոսում գումարը վատնվում էր ավելի շուտ ոչ ռացիոնալ ծրագրերի վրա, ինչպես օրինակ՝ մայրաքաղաքում նոր շինարարության և ոչ թե արդյունաբերության զարգացման վրա: Իսկ նավթի գնի անկումը հանգեցրեց բենզինի, էլեկտրաէներգիայի և ջրի արժեքների արհեստական կրճատման զգալի կորուստների: «Հաց և տեսարժան վայրեր» համակարգն արդեն չի աշխատում. արդյո՞ք անհրաժեշտ կլինի դիմել հին, փորձված ծրագրին, այն է՝ ներքաղաքական խնդիրներից ուշադրության շեղումը արտաքին քաղաքական ագրեսիայի միջոցով:
Նախկինում դրանք միշտ էլ պատերազմների են հանգեցրել: Այս անգամ, հուսանք, որ պատերազմի չի լինի: Սակայն իրավիճակն այնքան անկայուն է , որ ո՛չ Կատարը կարող է կատարել մյուսների պահանջները, ո՛չ էլ հակառակորդները, առանց շոշափելի հաջողության հասնելու, կարող են դադարեցնել բոյկետը՝ իրենց դեմքը կորցնելու գնով: Պարսից ծոցում դրամատիկ ժամանակներ են:







































