Չինական Oppo ընկերությունը Պեկինում կայացած ցուցադրության ժամանակ ներկայացրել է «կամերաֆոն» N1-ը: Նորույթի հոյակապ կողմը 13 մեգապիքսել տեսախցիկն է, որը կարող է պտտվել 206 աստիճանով: Նորարարական «աչքը» բաղկացած է 67 մասերից:
Հայտարարվում է, որ N1-ն առաջին Android-սմարթֆոնն է, որը վեց լինզաների օպտիկա է ստացել և կրկնակի լուսադիոդային լուսավորում: Տեսախցիկում կիրառվում է նաև գրաֆիկական Owl չիպը:
N1-ն աշխատում է օպերացիոն Color OS համակարգով, որը հիմնված է Android 4.2-ի վրա:
N1-ը կարժենա 3498 յուան կամ գրեթե 570 դոլար: Պատվերները հնարավոր է ներկայացնել Oppo կայքում: Այն վաճառքի կհանվի հոկտեմբերին:








































