ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ակնկալում էր ԱԺ ամբիոնից լսել, թե կոնկրետ ինչ քայլեր են արվել տնտեսության շատ վատ վիճակից մեկ քայլ առաջ կատարելու համար:
«Օրինակ՝ ի՞նչ է արվել մեր մոնոպոլացված տնտեսությունը ապամոնոպոլացնելու համար: Ի՞նչ է արվել ստվերային տնտեսության խայտառակ տոկոսը կրճատելու համար, բիզնես միջավայրի խաղի կանոններ ձևավորելու համար: Պիտի ասվեր՝ ինչ է արվել աղքատությունն ու գործազրկությունը նվազեցնելու համար: Այստեղ 0 բառ հնչեց ներդրումների մասին»,- հայտարարեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ընդամենը հնչեցին խոսքեր տնտեսական շոկերի և ռիսկերի մասին. «Եթե տրանսֆերտները 38.4 տոկոսով չնվազեին, եթե Ռուսաստանի հանդեպ սանկցիաներ չլինեին, եթե պղնձի գները 3 անգամ չիջնեին… Կիկոսի մահի նման մի պատմություն… ապա մեր վիճակն էլ այլ կլիներ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































