Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդին՝ Զարզանդ Սարոյանը, ազատվել է ծառայությունից սրտի վիրահատության պատճառով: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Նա նշեց սակայն, որ իր որդիները մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին. «Մուտիտներ են անում, իմ որդիները ապրիլյանին մասնակցել են»:
«Իմ երկու տղերքն էլ կռվի ժամանակ էնտեղ են եղել, եղա՞վ:.. Ի՞նչ պարտադիր ա, որ իմանաք իմ տղեն ինչի չի ծառայել: Չափ կա, էլի, ամեն ինչին»,- ասաց Սարոյանը:
Նշենք, որ նրա երկրորդ որդին տարկետման մեջ է:
Լուսանկարը՝ ArmLur.am-ի







































