Գերմանիայի կառավարության շենքի մոտ Ֆիլիպ Ռուխ անունով տղամարդու կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանի դեմ կարգախոս բարձրացնելու կապակցությամբ Բեռլինում Թուրքիայի դեսպանատունը բողոք է հղել Գերմանիայի ԱԳՆ-ին:
Ինչպես հայտնում է TASS գործակալությունը, դեսպանատան հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ Ռուխը կառավարության շենքի մոտ մի մեքենայի վրա ցուցադրել է «Եթե ուզում ես շահել այս մեքենան, սպանիր բռնապետին» գրությունը։
«Մեքենայի վրա նաև Էրդողանի լուսանկարն է եղել։ Իսկ բռնություն սադրող կարգախոսները որևէ կերպ ընկալելի չեն»,- նշվել է բողոքի մեջ։










































