Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Իշխանությունները փորձում են «սորտավորել» «ծռերին»

Այսօր մեկնարկել է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով երկրորդ դատավարությունը, որում ներգրավված են 18 ամբաստանյալներ: Նիստի մեկնարկին պաշտպանները միջնորդել են, որպեսզի երկու գործերը միավորվեն մեկ վարույթում: Եթե առաջնորդվենք իրավական մտածողությամբ և դատավարության բնականոն կազմակերպման անհրաժեշտությամբ, միանգամայն տրամաբանական պահանջ է, որովհետև, ըստ էության, գործ ունենք նույն հանցագործության հետ, որի շրջանակներում, իհարկե, պետք է անհատականացվի յուրաքանչյուրի մեղքի բաժինը:

Դատավորը միջնորդությունը մերժել է, սակայն տվյալ պարագայում գործ ունենք իշխանությունների նման վարքագծի քաղաքական շարժառիթի հետ:

Ակնհայտ է, որ իշխանությունները քաղաքական տեսանկյունից շատ ավելի լավ են նախապատրաստվել դատավարությանը, քան «Ծռերը»: Եթե վերջիններս դատական նիստերին հնչեցնում են ոչ ադեկվատ կարգախոսներ, ապա իշխանությունները, դատական գործընթացն արհեստականորեն երկատելով, փորձել են ջլատել «ծռության» շարժման քաղաքական, կազմակերպչական ռեսուրսը: Դա մասամբ նրանց հաջողվել է, որովհետև այսօր նիստերի դահլիճը, մեղմ ասած, լեփ-լեցուն չի եղել:

Սակայն երկու դատավարություն կազմակերպելով՝ իշխանությունները փորձում են լուծել ավելի սկզբունքային, հեռահար խնդիր: Առաջին գործընթացում ներգրավված են «Ծռերի», այսպես կոչված, ղեկավարները, ովքեր պարբերաբար բանտերից հանդես են գալիս հայտարարություններով, ուղերձներով: Երկրորդ խմբում անփորձ կամ նույնիսկ տատանվող «ծռերն» են, որոնցից մի քանիսը չի կարող անգամ հիմնավորել իրենց կատարած քայլի մոտիվը:

Իշխանությունները պատահական չեն «սորտավորել» «ծռերին», ու գրեթե ակնհայտ է, որ նրանք փորձելու են դատավարության որոշակի հանգրվանում հակասություններ առաջացնել նույն զինված խմբի երկու հատվածների միջև: Սա կլինի «ծռության» քաղաքական կրախի հերթական դրսևորումը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում