22-ամյա Էդ Բաքլիին վրաերթի էր ենթարկել տաքսին, և նա կոմայի մեջ էր ընկել: Նրա վիճակն այնքան ծանր էր, որ բժիշկները ծնողներին խորհուրդ էին տալիս վատագույնին պատրաստվել, հաղորդում է Daily Mail-ը:
Բարեբախտաբար, Էդը կոմայից դուրս է եկել: Վնասվել էր նրա գլխուղեղը, ուստի նա չէր կարողանում ո՛չ քայլել, ո՛չ խոսել, նաև կորցրել էր հիշողությունը:
Բաքլիի խոսքերով՝ ինքը գամված էր հաշմանդամի սայլակին և մշտապես գտնվում էր «մշուշի մեջ», սակայն մի օր հիշել է իր սիրելի խմբի՝ Coldplay-ի երգի երաժշտությունը:
Դրանից հետո երաժշտական թերապիայի օգնությամբ երիտասարդը սկսել է զարգացնել խոսքը՝ ձայնակցելով իր ուսուցչին: Իսկ ծանոթ ստեղծագործություններ լսելը Էդին օգնել են հիշել անցյալի իրադարձությունները՝ հարազատների մասնակցությամբ:
Լսելով այս պատմությունը՝ Goldplay խմբի ղեկավար Քրիս Մարտինը և կիթառահար Ջոնի Բաքլենդը երիտասարդին հրավիրել են «Արծաթե բանալի»-ի մրցանակաբաշխությանը:











































