HSBC բանկի տվյալներով՝ Չինաստանի արտադրական ակտիվությունը սեպտեմբերին նոր թափ է առել, տեղեկացնում է BBC-ն:
Գնումների ազգային ասոցիացիայի մենեջերների ինդեքսը, որը արտադրության հիմնական ցուցանիշն է համարվում, օգոստոսին 50,1 տոկոսից աճել է մինչև 51,2 տոկոս: Եթե այս ցուցանիշն անցնում է 50 տոկոսից, ապա արդյունաբերության մեջ աճ է արձանագրվում:
Չինաստանը վերջին ժամանակներս արձանագրված տնտեսական անկումից հետո փորձում է ավելացնել տնտեսական աճի տեմպերը:







































