Հունիսի 30-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող «Սյունէներգոշին» ՍՊԸ-ի տարածքում տղամարդու դի կա, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 78-ամյա Ռուբեն Առաքելյանն էր, ով վրաերթի է ենթարկվել Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Մարտին Եսայանի կողմից վարած КамАз 5410 մակնիշի 726 ՏՍ 43 համարանիշի ավտոմեքենայով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում







































