ԱԺ-ում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հետաքրքրվեց, թե ինչ է արվում Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ:
Նախարարը պատասխանեց, որ հարցի պատասխանը նշված է ԵԱՀԿ գրասենյակում պահ դրված բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում:
«Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը, և դուք կտեսնեք, որ բոլորի մեջ ասված է՝ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին։ Սա, ի դեպ, եռանախագահող երկրների համաձայնությամբ է որոշվել։ Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի»,- ասաց Նալբանդյանը։
Լուսանկարը՝ Photolure-ի










































