Նոբելյան մրցանակակիր, գրող Էռնեստ Հեմինգուեյի անպարկեշտ նամակը՝ ուղղված հայտնի դերասանուհի Մառլեն Դիտրիխին, Լոս Անջելեսում դրվել է աճուրդի՝ հաղորդում է The Times-ը:
Ամերիկացի գրողը գերմանացի աստվածուհուն ուղղված նամակում գրում է, որ պատկերացնում է իրենց հանդիպումը Լաս Վեգասի բեմում, «ընդ որում՝ Մառլենն այդ հանդիպմանը մերկ է և հարբած, արդյունքում՝ Հեմինգուեյը ևս ազատվում է հագուստից»:
Հեմինգուեյը նամակը գրել է 1955թ. Կուբայից, Դիտրիխին դիմել է Dearest Kraut: Հայտնի է, որ նրանք երկար ժամանակ նամակագրական կապի մեջ են եղել: Դերասանուհին նամակներում Հեմինգուեյին անվանել է «Սիրելի հայրիկ» և պնդել, որ նրա լուսանկարը պահում է իր ննջարանում:










































