Saturday, 04 07 2026
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին

Աթեշյանն անցյալ է․Պոլսո նոր պատրիարքի անունը հավանաբար հայտնի կլինի հոկտեմբերին

Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի է ունեցել եկեղեցական ընդհանուր ժողով, որտեղ ձայների 22 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ որոշում է ընդունվել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Այս քվեարկությունը ցույց տվեց Արամ Աթեշյանի նկատմամբ պատրիարքությունում լիակատար անվստահությունը:

«Այն ժամանակ սպառնալիքներով մարդկանց իր հակակշռի տակ էր վերցրել, բայց հիմա նա այդ զորությունը չունի այլևս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Հիշեցնենք, որ թեև մեկ ամիս առաջ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական տվեց՝ կոչ անելով համախմբվել և պատրաստվել պատրիարքի ընտրություններին, սակայն մինչև վերջին պահը հրաժարականի դիմումը գրավոր չէր ներկայացրել և չէր դատարկել նաև իր գրասենյակը: Հիմա արդեն պատրիարքարանն ամբողջությամբ ներկայացնում է տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանը:

Բագրատ Էստուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մամուլի հրապարակումները, թե Արամ Աթեշյանին կարգալույծ են արել, չի համապատասխանում իրականությանը, պարզապես եկեղեցական ընդհանուր ժողովը դադարեցրել է նրա լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Ավելին, նա կարծում է, որ Արամ Աթեշյանին կարգալույծ անելը ճիշտ որոշում չէր լինի. «Կարգալույծ անելու կարիք չկա, դա սկանդալ կլինի: Եթե դրամական զանցառություններով մեղադրվի, միայն այդ պարագայում հնարավոր է»:

Նա նշեց, որ ժողովը տեղի է ունեցել առանց Արամ Աթեշյանի, քանի որ վերջինս բացակայում է Թուրքիայից, մեկնել է հանգստի: «Հիմա իր դժվար ժամանակներն են, ինքը բնավ ժողովրդի մեջ համակրանք չունի, ոչ ոք նրան չի սիրում, մեկուսացած է»,- ասաց Բագրատ Էստուկյանը:

Հիմա արդեն պետք է պատրաստվել պատրիարքի ընտրություններին: Ըստ Բ. Էստուկյանի՝ նախ դեռ պետք է ընտրության հանձնախումբ որոշվի, և թեկնածուները առաջադրվեն, ապա կսկսվի ընտրարշավը:

Դեռևս չեն հստակեցվել պատրարքի ընտրություններին մասնակցողների անունները: Մինչ այս պահը հայտնի են երեք թեկնածուների անուններ՝ Գարեգին Բեքչյան, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյան և Արամ Աթեշյան:

Դեռ պարզ չէ՝ արդյոք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կառաջադրվի՞, թե՞ ոչ: Բագրատ Էստուկյանը նշեց, որ ավելի վաղ Սահակ սրբազանը հայտարարել էր, որ իր թեկնածությունը չի առաջադրի:

Բագրատ Էստուկյանը հույս հայտնեց, որ այս տարի Պոլսո նոր պատրիարք կընտրեն, ամենայն հավանականությամբ՝ հոկտեմբեր ամսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում